Published on
Jun 1, 2025
ՄՌԿ մասնագետ
/
/
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մոտիվացված և փորձառու ՄՌԿ մասնագետի, որը կմիանա մեր թիմին՝ նպաստելով ընկերության աշխատուժի կայուն զարգացմանը, ներգրավվածության բարձրացմանն ու ներքին գործընթացների արդյունավետ կառավարմանը։
Հիմնական գործառույթներ`
ՄՌԿ քաղաքականությունների մշակում, ներդրում և իրականացում՝ ընկերության ռազմավարությանը համահունչ,
Աշխատակիցների հավաքագրման, ընտրության և ադապտացման գործընթացների կազմակերպում,
Աշխատակիցների կատարողականի կառավարման համակարգի ներդրում և վերահսկում՝ KPI-ների հիման վրա,
Փոխհատուցման և խրախուսման արդիական համակարգերի մշակման և կիրառման ապահովում,
Աշխատակիցների ներգրավվածության, մոտիվացիայի ու թիմային մշակույթի խթանում,
Վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրերի պլանավորում ու կազմակերպում,
ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների և գործատուի իրավական պարտավորությունների պահպանում։
Հիմնական պահանջվող հմտություններ, Կրթություն և փորձ
Բակալավրի աստիճան՝ ՄՌԿ, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում,
Առնվազն 2-4 տարվա մասնագիտական փորձ ՄՌԿ ոլորտում (ցանկալի է՝ արտադրական ոլորտում)։
Գիտելիքներ
ՄՌԿ հիմնական գործառույթների խորը իմացություն,
ՀՀ աշխատանքային օրենսդրության և իրավական նորմերի իմացություն,
MS Office փաթեթի վարժ կիրառման հմտություն,
KPI-ների և կատարողականի կառավարման գործիքների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն։
Հմտություններ
Գերազանց հաղորդակցման, թիմային և բանակցային հմտություններ,
Անալիտիկ մտածողություն և խնդիրների լուծման ունակություն,
Կազմակերպչական հմտություններ և նախաձեռնողական մոտեցում։
Լրացուցիչ տեղեկություն
Գործուղման վայրը՝ ՀՀ Արարատի մարզ, Ղուկասավան համայնք:
(Երևանի Կենտրոնից՝ 14 կմ),
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:30–19:00,
Թեկնածուի մակարդակ՝ Միջին (2-4 տարվա փորձով մասնագետ)։